Քամուց ծառը կոտրվել և ընկել է խանութների և կայանած ավտոմեքենաների վրա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

photo_5222334397330607670_y

Հունիսի 18-ին, ժամը 12։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 23/1 հասցեի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների և խանութների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է ավտոտնակի տանիքին, վնասված ավտոմեքենաներ և խանութներ չեն հայտնաբերվել․ մասամբ վնասվել է ավտոտնակի տանիքը։

ա

Փրակարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն՝ մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների մոտենալը։

 --00—ԱՊ