Ադրբեջանը ինքնության հետքերն է մաքրում Արցախում ու հայտարարում՝ «կնպաստի տեղահանվածների վերադարձին»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ֆ

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը․

«Մինչ Ադրբեջանը Ստեփանակերտում իրականացնում էր իր «վերջնական մաքրումը», շարունակելով ջնջել հայկական ժառանգության և ինքնության հետքերն Արցախում, նա Միջազգային դատարանի առջև հայտարարում է, որ «առաջարկել է նպաստել հակամարտության հետևանքով տեղահանված բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձին, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները»:

--00—ՍՊ