ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Մհեր Մուսայելյանը ժամեր առաջ եղել է Արագածոտնի մարզում։Ոստիկանները ոստիկանության մարզային վարչության պետի և ոստիկանության Աշտարակի բաժնի պետի գլխավորությամբ մեկնել են Մ․ Մուսայելյանի ենթադրյալ գտնվելու վայր, սակայն պարզվել է, որ նա կարճ ժամանակ առաջ հեռացել է նշված վայրից։
Ոստիկանները որոշ ժամանակ անց հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նա մեկնել է Երևան, Շերամի փողոց ու արդեն նշված փողոցի 99 հասցեի մոտ հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Աշտարակի բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ նա ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քր․ օր․ի 335 հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով Գորիսում տեղի ունեցած հայտնի կրակոցների, սպանության փորձի մեջ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մ․ Մուսայելյանը ոստիկանության Աշտարակի բաժնից տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
--00—ՍՊ