Վարորդը բախվել է բազալտե եզրաքարին, ապա ծառերին ու հայտնվել դեսպանատան պարսպի մոտ․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

վթ

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Արամայիս Ս․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, բախվել ծառերին և հայտնվել դեսպանատան պարսպի մոտ՝ կանաչ «գազոնում»։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ