Հարցված ՀՀ քաղաքացիների 42%-ը կարծում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը չի բխում ՀՀ շահերից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

նա.

Հարցված Հայաստանի քաղաքացիների 42%-ը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խզումը չի բխում Հայաստանի շահերից։ Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

«36,5%-ը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խզումն ամբողջությամբ բխում է երկրի շահերից, ևս 13,2%-ը կարծում է, որ դա ձեռնտու է Հայաստանին, իսկ հարցվածների 4,8%-ը դժվարացել է պատասխանել։ Հարցվածների մեծամասնությունը նույնպես կարծում է, որ Հայաստանը անվտանգության որևէ կազմակերպության անդամագրվելու կարիք չունի, իսկ 28%-ը վստահ է, որ Երևանը պետք է մնա ՀԱՊԿ-ում»,- նշեց Նավասարդյանը։

--00—ԼՀ