ՌԴ-ն վերահաստատում է Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցության պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News   

ԱԳՆ

 Ռուսաստանը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակով պայմանավորված հաղորդագրությունում։

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում՝ այդ պայմանագիրը հիմնարար փաստաթղթերից մեկն է, որը հիմք է հանդիսացել երկու պետությունների միջև ժամանակակից հարաբերություններին։

«Վերահաստատում ենք բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցության ընդլայնման, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների հեռանկարային նախագծերի իրականացման, մշակութային-հումանիտար փոխանակումների և մարդկային շփումների կատարելագործման պատրաստակամությունը»,-հայտարարել է Զախարովան:

Ըստ նրա՝ «անցած հարյուր տարվա ընթացքում իր քաղաքական և պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն և սկզբունքներին հետևելը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների հետագա զարգացման գրավականն է»:

--00—ՄՀ