ՌԴ-ՀՀ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ հաջող են զարգանում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետասյու ևս հնարավորինս կամրապնդենք երկկողմ դաշնակցային հարաբերությունները՝ ի նպաստ մեր բարեկամական ժողովուրդների, ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման։

Անկեղծորեն ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն»։
 

--00—ՄՀ