Մոսկվան սպասում է, որ Երևանը կողմնորոշվի ՀԱՊԿ հարցում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Ռուսաստանը սպասում է, որ Երևանը վերջնական որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ, իրենք պետք է որոշեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը մենակ է թողել Հայաստանին ԼՂ-ի հետ կապված դժբախտության մեջ, չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է նախարարը՝ ափսոսանք հայտնելով, որ Երևանը որոշել է ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման քաղաքականություն վարել։

--00—ՅՄ