Մեզ ուզում էին մտցնել ՌԴ-Բելառուս միութենական պետության կազմ, 2021-ին այդ ծրագիրը խափանվեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News 

«Վստահ եմ, որ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով։ Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ հնարավոր սանկցիաների դեպքում, ինչպես, օրինակ, ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային»։ Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խեսելով եղող աշխարհաքաղաքական իրողություններից։

ԱԺ նախագահը չի բացառում այն, որ 2020 թվականի պատերազմը պայմանավորվածություն է եղել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։

«Ես դա չեմ բացառում, որ նման պայմանավորվածություն եղել է։ Երբ փաստերը համադրում ես, հասկանում ես, որ այս ամենը փոխկապակցված է։ Փորձ կատարվեց այս տարածաշրջանում ստաբիլություն՝ օղակ գցելով Հայաստանի և Ադրբեջանի վզին, բայց պլանները խախտվեցին, երբ Թուրքիան ներս մտավ։ Այս ամբողջ պլանի մեջ ներս մտավ հայ ժողովուրդը, որ 2021 թ-ին պետք է ընտրեր մի այնպիսի իշխանության, որը մեզ մաս կդարձներ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։ 2021 թ-ին հայ ժողովուրդը տապալեց մեծ աշխարհաքաղաքական ծրագիր, որի խնդիրն էր մեզ մտցնել այդ միութենական պետության մաս»։

Սիմոնյանը նաև հավելեց․ «ուղիղ առաջարկ ՌԴ-ի կողմից՝ դառնալ Միութենական պետության մաս, չի եղել, սակայն փորձել են ստեղծել այդպիսի պայմաններ»։

--00—ԼՀ