Սա Երևանի ոչ բարեկամական դրսևորումն է. Զախարովան` ՌԴ սահմանապահներին «Զվարթնոցից» հանելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական հերթական դրսևորում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով ՌԴ սահմանապահներին «Զվարթնոցից» հանելու` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ՌԴ սահմանապահները ճիշտ կլինի՝ դուրս գան «Զվարթնոցից», չի կարծում, որ «նրանք կպաշտպանեն մեզ»։

«ՀՀ իշխանություններից ոչ մի հարցում չենք ստացել այդ կապակցությամբ։ Մենք հասկանում ենք, որ «Զվարթնոցի» հետ կապված պատմությունը բխում է ռուս Դմիտրի Սետրակովի հետ կատարվածից։ Կարող եմ վստահեցնել, որ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ոչ մի անօրինական գործողություն չի կատարվել։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,-ասել է Զախարովան։

--00—ՅՄ