«Շատ մոտ է բռիությանը»․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Հրապարակային կոպիտ հռետորաբանությունը չի զարդարում ՀՀ քաղաքական գործիչներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին։

Իսկ իմ բառերը Հայաստանի կողմից ԼՂ ճանաչման մասին ինչ-որ կերպ նշե՞լ է, հարցրել է Զախարովան՝ հավելելով՝ եթե նրանք ցանկանում են խոսել փորձագիտական մակարդակով, քաղաքական մակարդակով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները․  «Մենք կապի հիանալի խողովակներ ունենք Երևանի հետ բոլոր ուղղություններով, պետականից մինչև հասարակական։

Ես հասկանում եմ, որ այնտեղ բոլորի դերերն առանձնացված են, բայց համոզված եմ, որ դա իրավունք չի տալիս այն մարդկանց, որոնք ներկայացնում են հայ հասարակությանը, օգտագործել նման արտահայտություններ, իսկ մենք դրանք վերջին ժամանակներս քիչ չենք տեսնում և լսում»,-ասել է Զախարովան։

--00—ՅՄ