Հայաստանում որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում մարդկանց կարծիքները․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,24News

զախ

Հայաստանում որոշումների կայացման գործընթացում հաշվի չի առնվում հասարակական կարծիքը, Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կայացվում են որոշումներ, որոնք համազգային նշանակություն ունեն ոչ միայն այսօրվա, այլև ազգի պատմության համատեքստում։ 

Նրանք (իշխանությունները) այդ որոշումները կայացնում են առանց հասարակական կարծիքի վրա հենվելու, առանց հանրաքվեի արդյունքների վրա հենվելու», - ասել է Զախարովան՝ խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։

Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանության ներկայացուցիչների վերջնական գործողությունները հակասում են այն ամենին, ինչ նրանք խոստացել էին ընտրություններից առաջ:

--00—ԼՀ