Միրզոյանը Լուիս Բոնոյի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

photo_2024-02-16_17-42-59

Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ:

Զրուցակիցները քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։  

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։

--00—ՅՄ