ԱՄՆ-ն լրացուցիչ ֆինանսավորման փաթեթում նախատեսում է օգնություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

1130355

ԱՄՆ-ի հումանիտար օգնության լրացուցիչ փաթեթում նախատեսվում է նաև օգնություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նա նշել է, որ շատ կարևոր է համարում Սենատի կողմից ազգային անվտանգության լրացուցիչ փաթեթի ընդունումը, որը Վաշինգտոնին թույլ կտա աջակցել Ուկրաինայի ժողովրդին Ռուսաստանի դեմ պայքարում, Իսրայելին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման դեմ պայքարում, նաև ռեսուրսներ կապահովի Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի համար, որոնք, ըստ Սալիվանի, հարձակման են ենթարկվում Իրանի աջակցությունը վայելող զինյալների կողմից։

«Օրինագիծը կյանքեր փրկող մարդասիրական օգնություն կտրամադրի խոցելի մարդկանց, որոնք տուժել են հակամարտություններից՝ ամբողջ աշխարհում: Դա ներառում է միլիոնավոր ուկրաինացիների, որոնք տեղահանվել են Ռուսաստանի դաժան ներխուժման պատճառով: Դա ներառում է հակամարտությունները Սուդանում և Լեռնային Ղարաբաղում», - ասել է Սալիվանը Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ