Ջոն Քըրբին կնշանակվի Բայդենի օգնական

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

խ

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին կնշանակվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնական, հաղորդում է «Ասոշիեյթեդ Փրես»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նոր պաշտոնում Քըրբին համակարգելու է տեղեկատվական քաղաքականությունը լրատվական գործակալությունների միջև։

Ջոն Քըրբին ԱՄՆ նավատորմի պաշտոնաթող ադմիրալ է։ Բարաք Օբամայի նախագահության շրջանում նա երկու տարի Պետդեպարտամենտի ներկայացուցիչն էր։ Ջո Բայդենի նախագահության սկզբում նա Պենտագոնի մամուլի խոսնակն էր, այնուհետև նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ։

 --00—ԼՀ