Հայաստանի նախագահը Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

1129749

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 7-ին հանդիպեց  Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանդիպումը կայացավ Հունգարիայի վարչապետի նստավայրում։

Հայաստանի նախագահը կայցելի նաև Հունգարիայի Ազգայի ժողով, որտեղ հանդիպում կունենա երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի հետ։

Փետրվարի 6-ին Վահագն Խաչատուրյանը հանդիպել էր Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ։

--00—ՅՄ