Հունգարիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է ՌԴ-ին անվտանգության երաշխիքներ տա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

ագն

Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գուլյաշը Վայտայում ամառային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ տևական խաղաղություն հաստատելու համար Արեւմուտքը պետք է Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրի:

Ըստ Գուլյաշի, կայուն խաղաղության համար «արևմտյան աշխարհը, որն աջակցում է Ուկրաինային, պետք է ապահովի Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ, բայց հաստատ ոչ ՆԱՏՕ-ին ուկրաինացիների անդամակցությունը», այլ երկարաժամկետ հեռանկարում՝ խաղաղապահների տեղակայում, փոխանցում է news.am-ը:

Պատասխանելով ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող հարցին՝ Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավարն ասել է, որ Ուկրաինան օկուպացված տարածքները վերադարձնելու իրական հնարավորություն չունի, և որ «ակնհայտ է նաև, որ Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում Կենտրոնական Եվրոպայի համար»։

--00—ԼՀ