Բաքվի վարչախումբը և նրա օպերատորը տեսնում են նույն խնդրի լուծման բոլորովին այլ՝ ավելի «հիմնավոր» ձև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 13, 24News

վա

Մեր հասարակությանը պարբերաբար «ներարկվող» ամենավտանգավոր մոլորություններից մեկն այն է, թե Բաքվի բարբարոսական վարչախումբն, իբր, կարող է համաձայնել Հայաստանի համար գոնե ոչ մահացու պայմաններով խաղաղության։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.

Ըստ ամենայնի, որպես նման մոլորության չբարձրաձայնվող, սակայն հիմնական փաստարկ է դիտարկվում այն, որ այդպիսի խաղաղությունը ձեռնտու կարող է լինել Բաքվին և շատ հարցերում վերջինիս օպերատոր Անկարային, որովհետև դրանով հնարավոր կդառնա չեզոքացնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։

Սա, մեղմ ասած, կոպտագույն սխալ է, որովհետև Բաքվի բարբարոսական վարչախումբը և նրա օպերատորը տեսնում են նույն խնդրի լուծման բոլորովին այլ՝ ավելի «հիմնավոր», ուղի։

Եվ դա իրականում Հայաստանի փաստացի չգոյությանը հասնելն է, ինչը Բաքվի և Անկարայի համար ինքնաբերաբար կնշանակի ռուսական ազդեցության ոչ միայն չեզոքացում, այլ նաև ամբողջական բացառում։

Ուստի, չեմ դադարելու պնդել, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ հարաբերվելիս միակ ելքը պատրանքները մի կողմ դնելը և Հայաստան պետություն-ամրոցի ստեղծումն է։

--00--ԼՀ