Պաշտոնական․ Վարազդատ Հարոյանը հեռացավ Աստանայից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

հ.

«Աստանան» հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հեռանալու մասին։

«Վարազդատն առաջին անգամ «Աստանա» է եկել 2021 թվականին՝ առաջին հանդիպումից ցուցադրելով հուսալի խաղ պաշտպանությունում։ 2023 թվականի մրցաշրջանում պաշտպանը վերադարձել է մայրաքաղաքային ակումբ և անցկացրել 44 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Վարազդատին ակումբի հաջողության գործում ունեցած անգնահատելի ներդրման համար և հաջողություն մաղթել նրան ապագայում»,- նշված է հայտարարության մեջ:

--00—ԼՀ