Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանը ու Հարոյանը բաց կթողնեն Հս. Մակեդոնիայի հետ խաղը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

նկար

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի հաջորդ հանդիպումները, ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերին է: Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 2-ին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ, խաղը տեղի կունենա Սկոպյեում: Հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Խորեն Բայրամյանը, բաց կթողնեն հանդիպումը դեղին քարտերի կուտակման պատճառով: Նույն պատճառով մակեդոնացիների կազմում հանդիպումը բաց կթողնի նաև թիմի ավագ Գորան Պանդևը:
 
Այս պահին Հայաստանի հավաքականը 9 միավորով միանձնյա գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը: Հս. Մակեդոնիան 6 միավորով երկրորդ տեղում է: Գերմանիան նույնքան միավորով երրորդում է:

--00—ԼՄ