Իրանում 103 մարդ է զոհվել գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

KMO_197268_00181_1_t222_130626

Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 103-ի, 141 մարդ վիրավորվել է, հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունները տեղի են ունեցել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում անցկացվող արարողության ժամանակ։

Քերմանի նահանգապետի տեղակալը հարձակումը որակել է որպես «ահաբեկչական»։

--00—ՅՄ