Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 73-ի, վիրավորների թիվը՝ 171-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

1127295

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի, վիրավորների թիվը՝ 171-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով իրանական IRIB լրատվամիջոցին։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունները տեղի են ունեցել Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքում անցկացվող արարողության ժամանակ։ Քերմանի նահանգապետի տեղակալը հարձակումը որակել է որպես «ահաբեկչական»։

--00—ՅՄ