ՀՀ կառավարիչը խոստովանեց, որ գիտակցաբար զոհաբերել է Լեռնային Ղարաբաղը. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ես կարծում եմ, որ արդար չէ ինձ մեղադրել  լռելու մեջ։ Այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգությունից հետո սա 5-րդ հանդիպումն է ձեզ հետ, և այդ շփումների ընթացքում ես պատրաստ եմ եղել պատասխանել ձեր ցանկացած հարցին։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ՀՀ նախկին նախագահները այս ծանրագույն իրավիճակում շարունակում լռել։

Սարգսյանը շեշտեց, որ ինքը քաղաքական ուժի ղեկավար է, պարբերաբար հանդիպումներ է ունենում և հստակ արտահայտում իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ։

Անդրադառնալով Փաշինյանի՝ օրեր առաջ Հ1-ին տված հարցազրույցին նախագահը նկատեց․

«ՀՀ կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար։ Իր համար Արցախի հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի ես չհասկացա, թե՞ որ մահակների մասին էր խոսքը, և ովքեր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ