Հայ պատգամավորները ՌԴ-ից աղաչում էին կանգնեցնել պատերազմը․ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot_2

Երբ Ղարաբաղում պատերազմ էր, իմ աշխատասենյակում ամեն շաբաթ Հայաստանի պատգամավորներ էին, որ ասում էին՝ խնդրում եմ մի բան արեք, դիմեք ՌԴ նախագահին , կանգնեցրեք պատերազմը: Բայց այսօր այդ պատգամավորներից ոչ ոք էլ չկա։ Հիշեցնեմ, որ հենց Պուտինն էր, որ այդ ժամանակ դադարեցրեց արյունալի պատերազմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։

Նա նաև զգուշացրել է Հայաստանին Ռուսաստանից հեռացնելու վնասակարության մասին և կոչ արել Հայաստանին չկրկնել հետխորհրդային երկրների սխալները, ասելով, որ  2500 հասարակական կազմակերպություններ, որ ֆինանսավորվում են ամերիկյան դեսպանատնից հայ երիտասարդության մեջ սերմանում են, որ Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի։

--00—ՅՄ