ՌԴ Դաշնության խորհրդից ափսոսանք են հայտնել` Հայաստանի՝ ամերիկյան գագաթնաժողովին մասնակցության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

ռդ

ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը մասնակցում է ամերիկյան «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին»։ Այդ մասին նա հայտարարել է «Говорит Москва» ռադիոկայանի եթերում

«Այս օրերին անցկացվում է այսպես կոչված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որն ամերիկացիներն են կազմակերպել։ Դրան, եթե չեմ սխալվում, 120 երկիր է մասնակցում, այդ թվում, ցավոք սրտի, որոշ մեր դաշնակիցներ՝ ինչպիսին է, օրինակ, Հայաստանը։ Ես դա ափսոսանքով եմ ասում։ Հայաստանը հատուկ դիրքորոշում է վերապահել ամփոփիչ փաստաթղթի վերաբերյալ․ երեք երկիր՝ Հայաստանը, Մեքսիկան ու Հնդկաստանը ձեռնպահ մնացին այդ կետի շուրջ»,- ընդգծել է նա։

--00—ՍՊ