Ոստիկանությունը հորդորում է վարորդներին երթևեկեք ձմեռային անվադողերով

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Ձմռանը հանրապետության որոշ ճանապարհատվածներ առատ ձյան կամ նույնիսկ անձրևների պատճառով դառնում են դժվարանցանելի, իսկ ամառային անվադողերով երթևեկող մեքենաների համար՝ գրեթե անանցանելի։
Ցավոք, վարորդներից շատերն ամառային անվադողերը ձմեռայինով են փոխարինում միայն առաջին ձյան տեղալուց հետո:
Պետք է նկատի ունենալ, որ ձմեռային անվադողերը խիստ կարևոր են եղանակային վատ պայմաններում. ապահովում են մեքենայի ընթացքի անվտանգություն, կառավարելի են դարձում արագացումը և արգելակումը, սահուն՝ շրջադարձը։
Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք տարվա այս եղանակին երթևեկել բացառապես ձմեռային դողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

--00—ԼՀ