Հայաստանում առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքը կմեծանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

22006254_0_85_1600_985_600x0_80_0_0_d0e5b284d1a941fea58b52cf6d1bf983

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է, որ 2023 թվականի մարտի 23-ից ուժի մեջ է մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված համապատասխան փոփոխությունը, համաձայն որի՝ բարձրանում է ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքի չափը։

Ըստ այդմ՝ մինչ այժմ գործող կարգավորումներով՝ վարչական պատասխանատվության միջոցի կիրառման չափը եթե նախկինում բեռի քաշի բոլոր դեպքերում սահմանվում էր նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այսինքն  200 հազար ՀՀ դրամ, ապա մարտի 23-ից ուժի մեջ մտնող կարգավորմամբ՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այսինքն որքան շատ է թույլատրելիից ավելի բեռի քաշը, այնքան մեծ է լինելու տուգանքի չափը:

Տեսչական մարմինը բեռափոխադրումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց հորդորում է փոխադրումների գործընթացն իրականացնելիս առաջնորդվել ՀՀ կառավարության 20.07.2006․ թիվ 1106-Ն որոշմամբ հաստատված բեռնվածքի պահանջների պահպանմամբ։

--00—ՅՄ