Փաշինյանը տապալել է կոռուպցիայի դեմ պայքարը, հիմա մեղավորներ է ուզում գտնել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Փաշինյանը, ինքնաքննադատաբար խոսելով կոռուպցիայի, դատական համակարգի դեմ պայքարի ձախողումների մասին, փորձում է Արցախի կորստի ֆոնին հանրային տրամադրությունները շեղել այդ խնդրի վրա։ Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատությունն է։ Վեցերորդ տարին է լրանում, ե՞րբ են մեղավորները պատասխանատվություն կրելու։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

«Փաշինյանը տապալել է կոռուպցիայի դեմ պայքարը, վեց տարի ժամանակ ուներ թալանը հետ բերելու, ոչինչ չարեց, հիմա ժողովրդից նորից ժամանակ է խնդրում, նա քաղաքական պայմանավորվածություններ ունի»,-ավելացրեց Նորիկյանը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մասին Բաքվի պահանջներին՝ Նորիկյանը նշեց, որ Ադրբեջանը, տարբեր պատճառներ բերելով, Հայաստանի հետ պայամանգիր չի կնքելու․ «Ադրբեջանն իր զինանոցում խաղարկվող տարբեր սցենարներ ունի, որոնք ժամանակ առ ժամանակ առաջ է մղում՝ միջանցք,այսպես կոչված «անկլավներ», հիմա ադրբեջանցիների վերադարձ, նա թքած ունի այդ պայմանագրի վրա, իր նպատակը Հայաստանի պետականությունը կործանելն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ