Դուրս եկե՛ք Քոչարյանի ու Փաշինյանի պատանդառությունից․ ժողովուրդը խարդավանքների զոհ կդառնա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Մարդկանց դրել են արհեստական երկընտրանքի առաջ՝ կա՛մ Քոչարյան, կա՛մ Փաշինյան, կա՛մ Սերժ Սարգսյան։ Այս պատանդառությունից պետք է դուրս գալ։ Եթե այս դիլեման աշխատեց, զրկվելու ենք ընտրություն անելու հնարավորությունից։ Ժողովուրդը դառնալու է քաղաքական խարդավանքների զոհ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։

Նորիկյանը վստահեցնում է, որ իբրև նոր ձևավորված քաղաքական ուժ իրենք պատկերացնում են նոր Հայաստանի կառուցման անհրաժեշտությունն ու ճանապարհները։ 

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույն դաշտում են՝ փորձելով երկիրը ներսից զավթել։

Շարունակությունը՝ տեսանյութում։