COP-28-ի համաժողովի ընթացքում ՀՀ նախագահը հանդես է գալու ելույթով, մասնակցելու է քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP-28) պաշտոնական բացման արարողությանը:

Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես է գալու ելույթով, մասնակցելու է համաժողովի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկումներին:

--00—ՅՄ