Մեր հեռուստատեսությունը լիարժեքորեն հասել է իր ամենակարևոր որակին. Վահագն Խաչատուրյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

վս

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ:

«Հայկական հեռուստատեսության սիրելի՛ աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ: 1956 թվականի նոյեմբերի 29-ին հանրային հեռուստատեսության եթերի մեկնարկը շրջադարձային իրադարձություն էր հայ հասարակության կյանքում ժամանակակից աշխարհի փոփոխություններին համընթաց քայլելու համար:

Հեռուստատեսությունն ամբողջ աշխարհում նորանոր հորիզոններ էր բացում արվեստի բոլոր ուղղությունների, լրագրության, քաղաքականության և հասարակությունների զարգացման նորահայտ ուղղությունների համար:

Շուրջ 7 տասնամյակ հայկական հեռուստատեսությունն անցել է կայացման բարդ ճանապարհ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, գրաքննություն, գաղափարախոսական կապանքներ և բյուրոկրատական պարտադրանքներ, և այս ամենի արդյունքում ներկայումս մեր հեռուստատեսությունը լիարժեքորեն հասել է իր ամենակարևոր որակին՝ խոսքի ազատությանն ու գրաքննության մերժմանը:

Հայկական հեռուստատեսության նվաճումների ու ձեռքբերումների ցանկը շատ երկար է, և այսօր մենք պետք է գնահատենք ու արժանին մատուցենք հեռուստատեսության բոլոր ժամանակների աշխատողներին, բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել այդ ձեռքբերումների ու զարգացման հիմքում:

Հայկական հեռուստատեսության սիրելի՛ աշխատակիցներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում նորանոր մասնագիտական հաջողություններ, քաջառողջություն և անձնական երջանկություն»։

--00—ԼՀ