Տաթևի վանքի մոտ բեռնատարն արգելափակվել է խճաշերտի մեջ․ օգնության են հասել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

img_763164abb4f9f1c7576b92ec58d5142c_v.thumb_

Նոյեմբերի 28-ին, ժամը 10։33-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է խճաշերտի մեջ և խոչընդոտում է երթևեկությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակել են «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որը շարունակել է ընթացքը:

--00—ՅՄ