Մենք չենք հեռանա․ Երուսաղեմի հայերը դիմադրում են զինված վերաբնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

հա

Երուսաղեմի հայերը դիմադրում են զինված վերաբնակիչներին և հայտարարում են, որ իրենք չեն հեռանա։ Անշարժ գույքի վիճահարույց նախագիծը սպառնում է աշխարհի հնագույն հայկական սփյուռքի համայնքին։ Սակայն հայերը հրաժարվում են լքել դարերով իրենց պատկանող տարածքը։ Այս մասին հայտնում է dzen.ru-ն։

Xana Gardens ընկերության ներկայացուցիչները քանիցս ուղարկել են զինված վերաբնակիչներ, քանդող տեխնիկա տարածքը գրավելու համար, որը ավտոկայանատեղի հետ միասին ընդգրկում է հայկական եկեղեցու տարածքը և հայ ընտանիքների տներ։

Տեղեկանալով, որ վերաբնակիչները վերադարձել են հայկական թաղամաս, 80-ամյա Կարո Նալբանդյանը նստացույց է իրականացրել, նա նշում է, որ չի պատրաստվում հեռանալ։ Վտանգ կա, որ կկորցնի այն տունը, որտեղ ապրել է 1969 թվականից։ Իսկ իր կնոջ նախնիները Երուսաղեմում ապրել են դեռևս 8-9-րդ դարերում։

«Մենք չենք հեռանա»,- ասում է Նալբանդյանը։

Մել այլ բնակիչ էլ նշում է, որ ինքը երկար ժամանակ է բնակվում այդտեղ, ճանաչում է բոլոր հարևաններին։

 «Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևաններին։ Եթե ​​գիշերվա մեկին կաթ չունեմ, ուղղակի հարեւանիս դուռը թակում եմ։  Եթե ​​հաց չունենամ, զանգում եմ ընկերոջս»,- ասում է հողային պայմանագիրը չեղարկելու ներկայիս շարժման առաջնորդներից 26-ամյա Սետրագ Բալայանը։

Տեղի հայ  համայնքի բնակչությունը մեկ դարի ընթացքում խիստ նվազել է՝ 27000-ից հասել 1000-ի։

Այնուամենայնիվ, կոնկրետ օբյեկտ քանդելու յուրաքանչյուր փորձի դեպքում համայնքը դուրս է գալիս բողոքի ակցիայի՝ կանգնելով բուլդոզերների ճանապարհին, չնայած ձերբակալության սպառնալիքներին և նույնիսկ զինված բռնության սպառնալիքին:

Հայերն ի վերջո հաղթեցին։ Հոկտեմբերի 26-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի առաջնորդը հայտարարեց, որ կչեղարկի 2021 թվականին կնքված հողի վարձակալության պայմանագիրը անշարժ գույքի ընկերության հետ, որը ենթադրաբար կապված է վերաբնակների շահերի հետ։

--00—ԼՀ