Երուսաղեմի նորանշանակ լատին պատրիարքն առաջին այցն է կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

այց

Հունվարի 30-ին Երուսաղեմի նորանշանակ լատին պատրիարք Ամեն. Տ. Պիերբատիստա արքեպիսկոպոս Պիցաբալան իր առաջին պաշտոնական այցն է կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Սրբոց Հակոբյանց միաբանության անդամների հետ: 

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

--00--ԱԹ