Երուսաղեմում բողոքի ակցիայի 30 մասնակից է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News  

Երուսաղեմ

Երուսաղեմում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ հասարակական կարգը խախտելու համար ավելի քան 30 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

«Բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 34 մարդ»,- տեղեկացրել են ոստիկանությունից՝ հայտնելով, որ ձերբակալվածներին կասկածում են «հասարակական կարգի խախտման և ոստիկանության ներկայացուցիչների վրա հարձակման մեջ»:

Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ: Նրանց մի մասը պահանջում էր վարչապետի հրաժարականը:

--00--ԱԹ