Մասիս-Մարմարաշեն ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

վթ.

Նոյեմբերի 21-ին` ժամը 20։45-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի սկզբնամասում ավտոմեքենայից նկատվում է ծուխ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Toyota (վարորդ` Հ. Ղ., ծնված 1991թ․) և Hyundayi (վարորդ՝ Զ․ Հ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե էլեկտրական սյանը․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Toyota մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

--00—ԼՀ