Opel-ը բախվել է հողաթմբերին և բռնկվել․ կան վիրավորներ, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

շա.

Այսօր` դեկտեմբերի 8-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 07.40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհի` ժողովրդին հայտնի «Աբովյանի գայի պոստ»-ի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել մայթեզրին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Վթար-հրդեհի հետեվանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Աբովյան» բժշկական կենտրոն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտ 1-ին դասակի պարեկները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Առավել մանրամասն՝ սկազնաղբյուր կայքում։

--00—ԼՀ