Վլադիկավկազ-Լարս ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1124289

Գուդաուրի - Կոբի ճանապարհի հատվածը, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է, նոյեմբերիի 16-ին ժամանակավորապես փակ կլինի՝ վերանորոգման աշխատանքների պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության հետ սահման – խմբ.), միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում իրականացվող ճանապարհային աշխատանքների պատճառով նոյեմբերի 16-ին, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը (համապատասխանում է Երևանի ժամանակի հետ) ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ կցորդիչներով  և կիսակցորդիչներով փոխադրամիջոցների երթևեկությունը փակ կլինի մինչև տեղական ժամանակով ժամը 19:00-ն (համապատասխանում է Երևանի ժամանակի հետ):

--00—ՅՄ