ՀՀ ԱԺ խորհուրդը նիստ է գումարել, այն վարել է Ռուբեն Ռուբինյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

յ.

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը նոյեմբերի 13-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց։

 --00—ԼՀ