Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ․ այն վարել է Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

․

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում ներքաղաքական օրակարգին, երկրի անվտանգային միջավայրին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Վերահաստավել են Արցախյան վերջին պատերազմում խայտառակ պարտությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի եւ հնարավոր ելքերի մասին կուսակցության դիրքորոշումները եւ գնահատականները։

Շեշտվել է կապիտուլյանտի կողմից պետության շարունակական կազմաքանդման, աղաղակող ապօրինությունների, իրավական ինքնիրավչության անթույլատրելիությունը։

Երկրի հետագա քաղաքական զարգացումների համատեքստում կարեւորվել է ռազմական դրությունը վերացնելու հրամայակամը։

--00--ԱՀ