Բրյուսելի հանդիպումը տեղի չի ունենա Ալիևի պատճառով. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,24News

1

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում  նախատեսված հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև չի կայանա ադրբեջանական կողմի մերժման պատճառով։ Այս մասին Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ձեր հարցի պատասխանը շատ ուղիղ և կարճ է, Դուք հարցրիք, թե ով ժամանակ չգտավ, ակնհայտ է, որ դա Ադրբեջանի նախագահն էր։ Հուսով եմ, որ խնդիրն իսկապես ժամանակի մեջ է»,- ասաց Միրզոյանը։

 Միրզոյանը նշեց, որ Երևանը հույս ունի նոր հանդիպում կազմակերպել Փաշինյանի և Ալիևի միջև։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նոր հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու խաղաղության համաձայնագիրը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

 «Հուսով եմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի պայմանավորվել նոր հանդիպման նոր ժամկետների շուրջ։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս հանդիպմանը։ Մենք հավատարիմ ենք մնում խաղաղության օրակարգին»,- նշեց նա։

--00--ԼՀ