Երևանը հույս ունի, որ Բաքուն կվերադառնա բանակցային սեղան. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

արար

Հայաստանի կառավարությունը հուսով է, որ Ադրբեջանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, խաղաղության պայմանագրի հետ կապված աշխատանքների մեծ մասն արդեն արված է։ Այս մասին այսօր Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Պետք է Ադրբեջանը վերադառնա բանակցությունների սեղան, հանդիպումների ձևաչափ,  գործի մեծ  մասը արվել է, եթե խոսում ենք պայմանագրի մասին, մեզ պետք է հանդիպել ու պայմանավորվածությունների գալ։  Գործի մեծագույն մասն արվել է, եթե մենք վերադառնանք ու ընդունված մեխանիզմներով աշխատել, կկարողանանք արագ արդյունքի հասնել։ Միակ բացակայող կոմպոնենտը, որը պետք է գա ամբողջացնելու այս շղթան, Ադրբեջանի քաղաքական կամքն է, որը պետք է դրսևորվի կամ չդսևորվի»,- նշեց նա։

--00--ԼՀ