Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ Բաքվում շարունակվող հակաիրանական քարոզչության համար 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան պաշտոնական նոտա են տվել Բաքվում շարունակվող հակաիրանական քարոզչության համար։ Այս մասին «Թվիթերում» հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։ 

«Հինգշաբթի երեկոյան Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան նոտա է տրվել Ադրբեջանի պաշտոնատար անձանց և ԶԼՄ-ների կողմից շարունակական դարձած հակաիրանական քարոզչության և զրպարտությունների համար», - ասված է հաղորդագրությունում։

--00—ԼՄ