Մերձավորարևելյան երկրներում պաղեստինցիներին աջակցող ցույցեր են, Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1121902

Արաբական մի շարք երկրներում Գազայի պաղեստինցիներին աջակցություն հայտնելու համար ցույցեր են ակնկալվում։ Հազարավոր իրաքցիներ արդեն սկսել են հավաքվել Բաղդադում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից։

ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի ղեկավարները մարդկանց կոչ են արել ուրբաթօրյա աղոթքից հետո ակցիաներ իրականացնել փողոցներում և հրապարակներում՝ «ամբողջ արաբական և իսլամական աշխարհում»։

Բացի Իրաքից, ցույցեր են տեղի ունենում նաև մերձավորարևելյան այլ երկրներում, մասնավորապես՝ Լիբանանում, Թունիսում և Հորդանանում։ Ակցիա է սպասվում նաև Արևելյան Երուսաղեմում գտնվող ալ-Աքսա մզկիթի մոտ։

Ֆրանսիայի մի քանի քաղաքներում ևս պաղեստինցիներին աջակցող ցույցեր են կազմակերպվել՝ չնայած այն բանին, որ երկրի կառավարությունը արգելել էր նման ցույցերի անցկացումը։ Փարիզի կենտրոնում կազմակերպված ակցիան ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ է կիրառել։ Կան նաև ձերբակալվածներ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ