Պրահայի հայտարարությունը դարձավ Արցախի մահկանացուն, Գրանադայում Փաշինյանն այն ստորագրեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

 

Պրահայի հայտարարությունը դարձավ Արցախի մահկանացուն, Գրանադայում Փաշինյանն այն ստորագրեց: Այս մասին այսօր Նարեկ Մալյանի դատական գործի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Արցախի մահկանացուն հանդիսացավ Պրահայի հայտարարությունը, եթե հիշում եք, բազմիցս ասել ենք, որ բանավոր հայտարարությունը չի կարողա համարվել պետության կողմից ընդունված որոշում, դիրքորոշում։ Այդ պատճառով էլ նա որոշել է, որ հանկարծ կասկած չառաջանա, ստորագրել փաստաթուղթ», - նշել է Մամիջանյանը։

Ըստ Մամիջանյանի՝ դա նոնսեն է, Ադրբեջանը չէր եկել հանդիպման, բայց Փաշինյանը փաստաթուղթ ստորագրեց, որը բխում է Բաքվի շահերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ