Ալիևից հետո Էրդողանն էլ է հայտարարել Գրանադայի հանդիպմանը չմասնակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,24News

էր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված նախագահի աշխատանքային օրակարգում ընդգրկված մի շարք միջոցառումներ չեղարկվել են։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես չեղարկվել է հոկտեմբերի 4-ին նախատեսված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամների ժողովը, ինչպես նաև Էրդողանի հոկտեմբերի 5-ի այցը Իսպանիա՝ մասնակցելու Գրանադայում կայանալիք «Եվրոպական քաղաքական համայնքի 3-րդ գագաթնաժողովին»։

Հիշեցնենք, որ Էրդողանն Իսպանիա էր հրավիրվել վարչապետ Պեդրո Սանչեզի կողմից՝ քննարկելու երկու երկրների հարաբերություններն ու տարածաշրջանային մի շարք հարցեր։

--00—ԼՀ