Սերունդները կանիծեն մեզ, եթե Արցախը հետ չվերադարձնենք մայր Հայաստանի գիրկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

maxresdefault

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը. մինչև վերջին հնարավորությունը մեն-մենակ կռվեց մեր հայրենիքի այդ հատվածի համար, իսկ հետո մեկ մարդու պես թողեց իր պապերի տունն ու հողը՝ հրաժարվելով ապրել Բաքվի ցեղասպան վարչախմբի լծի տակ՝ իր անասելի ողբերգությամբ բոլորին ի ցույց դնելով հայի պատիվն ու արժանապատվությունը։

Սերունդները կանիծեն և կանարգեն նույնիսկ մեր շիրիմները, եթե Արցախը հետ չվերադարձնենք մայր Հայաստանի գիրկը, և այդ մարդկանց՝ իրենց հայրենի օջախներն արդեն Հայաստանի գրկում։

Իսկ մինչ այդ պետք է սկսել կերտել Հայաստան պետություն-ամրոցը, որովհետև դա է լինելու մեր անվտանգ ու արժանապատիվ գոյության միակ երաշխավորը»։

--00—ՅՄ