Մատուցողների վեճն ավարտվեց դանակահարությամբ. Կոտայքի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

դա

Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից զանգահարել և հայտնել են, որ դանակահարման հետևանքով «գոտկային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Սակայն մինչ այդ Կոտայքի քրեական հետախույզներն արդեն ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ միջադեպ է եղել մայրաքաղաքի Աճառյանի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում, որտեղից էլ 34-ամյա մատուցողը տեղափոխվել էր հիվանդանոց: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ռեստորանային համալիրում աշխատանքային հարցերի շուրջ ծագել էր վեճ, որի ընթացքում էլ տուժողին խոհանոցային դանակով հարվածել էր մեկ այլ մատուցող: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Դանակահարողը` 17-ամյա մատուցողը ձերբակալվել և տեղափոխվել է Աբովյանի քննչական բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ