Հույսս չեմ կորցնում, որ հայկական Արցախ ունենալո՛ւ ենք․ Թագուհի Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

photo_2023-09-27_11-00-44

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․ «2020 թ սեպտեմբերի 27-ից մեր բոլորի կյանքը գլխիվայր շուռ եկավ:

Հավերժ փառք նահատակված հերոսներին, ամուր առողջություն հայրենիքի համար կռվում վիրավորվածներին:

Հույսս չեմ կորցնում, որ հայկական Արցախ ունենալո՛ւ ենք, Հայաստանը, մենք բոլորս պիտի՛ շարունակենք պայքարը հայկական երկրորդ հանրապետության գոյության համար»:

--00—ՅՄ