Նման կերպով փորձում են կոտրել Ձեր էջերը․ Սամվել Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

սամ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան կրկին զգուշացնում է քաղաքացիներին։

«Հարգելիներս, հարևանները սենց փորձում են ձեզ կոտրել։ Նման էջեր թեգում են ձեր կողմից ղեկավարվող էջերը։ Թե իբր ձեր էջը արգելափակվելու է, ու եթե չլրացնեք դիմում, կարգելափակվեք։ ու դե ձեր գաղտնաբառը գողանում են։ սենց բաներ իրարից տարբերվող, բայց նույն տրամաբանությամբ մեջ շատ են տարածում։ Նոր բան չի, բայց հիմա գերակտիվացել են։ Տեսնելուց ռեփորթ արեք ու բլոկեք»։

--ԼՀ--